Պոլ Պոգբան կվերադառնա «Յուվենտուս», եթե․․․
Ինչպես տեղեկացնում են իտալական ու անգլիական սպորտային պարբերականները, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմռանը կվերադառնա իր նախկին ակումբ՝ «Յուվենտուս»։
Արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ Պոգբայի ու Ժոզե Մոուրինյուի հարաբերությունները լարված են։ Մասնագետները նշում են նաև այն վարկածը, որ ձմռանը կա՛մ Մոուրինյուն կհեռանա, կա՛մ Պոգբան։
Մյուս կողմից՝ պետք է խոսել նաև Ռոնալդուի գործոնի մասին, ով իր հետ նաև թիմ է բերում թուրինյան ակումբի նախկին տղաներին։ Չպետք է մոռանալ նաև Լեոնարդո Բոնուչիի մասին, ով շաբաթներ առաջ վերադարձավ հարազատ ակումբ։