Սեպտեմբերի 1-ը բարի տրամադրություն է պարգևել նույնիսկ ոստիկաններին․ նրանք ուղեկցել են առաջին դասարանցիներին (լուսանկարներ)
Երևանի Լ. Տոլստոյի անվան հ.128 հիմնական դպրոցը մեծ շուքով դիմավորում է իր սաներին։ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող այս կրթօջախն արդեն 58-րդ անգամ բացում իր դռները՝ առաջին դասարանցիներին իր հարկի տակ ընդունելու համար։
Գույնզգույն փուչիկներ, ծաղիկներ ու միայն ուրախ, բարձր տրամադրություն, որն իշխում է ամբողջ քաղաքաում ու դպրոցների բակերում։
Այդ տրամադրությունը փոխանցվել է նույնիսկ ոստիկաններին այն աստիճան, որ առաջին անգամ դպրոց գնացող ու իրենց մայրերի ձեռքը պինդ բռնած երեխաներին որոշել են իրենք ճանապարհել։
Ահա այդպես նրանք առաջին դասարանցի Ալեքսին հորդորում են լավ սովորել ու չվախենալ դպրոցից։ Ոստիկաններն անգամ ցանկություն հայտնեցին լուսանկարվել տղայի հետ։
Վաղ առավոտից Տոլստոյի անվան դպպրոցի բակն էլ շատ դպրոցների նման լցվել է խնդությամբ։ Առավոտից դպրոցի բակում էին հավաքվել տարրական, միջին և ավագ դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողները:
Կրթօջախի տնօրենը ողջունում է ներկաներին, շնորհավորում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում, որ այսօրվա խանդավառությունը աշակերտներին ուղեկցի հայտնություններով հարուստ կրթության բոլոր տարիներին, շեշտում, որ կրթության ոլորտի հաջողությունը մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարն է:
Առաջին դասարանցիները, լայն ժպիտները դեմքներին մտնում են դպրոց և աշխույժով լցնում դպրոցի՝ աշակերտներին կարոտած միջանցքներն ու դասասենյակները:
Շնորհավոր գիտելիքի օրը, սիրելի՛ փոքրիկ․․․