Էջմիածնում հնչած կրակոցների հետևում կանգնած է Սեյրան Սարոյանի նախկին, իսկ նոր պաշտոնյաներից մեկի այժմյան մտերիմը՝ «Ատաման»-ը
Երեկ․ օգոստոսի 31-ի երեկոյան կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով կռիվը հրահրել է գեներալ Սեյրան Սարոյանի նախկին մտերիմներից մեկը՝ ոմն Ատաման մականունով մի անձնավորություն, որը եղել է Սեյրան Սարոյանի շտաբից։
Պատմում են, թե ինչպես նա ո՛չ սթափ վիճակում, Էջմիածնի քաղաքապետարանի մոտ «պարծեցել է», թե՝ այստեղ այլևս ինքն է լինելու «ասողը», քանի որ երկրի այժմյան ղեկավարները իր մտերիմներն են և, և պաշտոնյաների մեջ կա մարդ, ով կարող է հովանավորել իրեն։ Նա սպառնացել է նաև, թե ինքը կարող է «լուծել բոլորի հարցերը», եթե իրեն հակառակվեն։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց, որից մոտ 15 մետր հեռավորության վրա այդ պահին երեխաների համար միջոցառում է ընթանալիս եղել։
Մեր տեղեկություններով, վիճաբանությունը հասել է նրան, որ հնչել են կրակոցներ, որի հետևանքով տուժել է անմեղ քաղաքացի։ Նույն տեղեկության համաձայն՝ վիրավորվել է քաղաքացու ոտքը։
Մանրամասները կհրապարակենք քիչ անց։