Կրիշտիանու Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական։ Երեկ այս մասին խոսել է հավաքականի գլխավոր մարզիչ Բերնարդու Սանտուշը։
Մասնագետը մասնավորապես նշել է, որ Ռոնալդուն նոր թիմ ունի ու նրան այդ թիմում հարմարվելու համար պետք է ժամանակ։ Հավելենք նաև, որ պորտուգալական մի շարք պարբերականներ սկսեցին քննադատել Ռոնալդուին ու նշել, որ նա արհամարհում է իր ազգային հավաքականը։
Ընդգծենք նաև, որ Ազգերի լիգայի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին կմրցի Իտալիայի հավաքականի հետ։