Հրդեհ է բռնկվել Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ
Օգոսոտոսի 31-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտ, այրվում են դատարկ արկղեր. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Ժամը 19:24-ի դրությամբ հայտարարավել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: