«Ռեալ»-ի մարզիչ Լոպետեգեն նշել է, որ թիմը մեգատրանսվեր չի իրականացնի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Լոպետեգեն հայտարարել է, որ տրանսֆերային պատուհանի փակմանը չեն իրականացնի տրանսֆեր։ Լոպետեգեն նշել է, որ այս կազմը նրանց համար բավարար է։
Հավելենք, որ Ռոնալդուի հեռանալուց հետո բոլորը խոսում էին, որ «Ռեալ»-ում տեղի կունենան լուրջ փոփոխություններ ու տրանսֆերներ, սակայն, ինչպես տեսնում ենք, Լոպետեգեն չի ցանկանում նոր տրանսֆերներ իրականացնել։
Հավելենք նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, միայն հաջորդ ամռանը Նեյմարը կտեղափոխվի Մադրիդ։