Մանվել Գրիգորյանի թոռները խուճապահար են անում Էջմիածինը
Էջմիածնի բնակիչներն այսօր վաղ առավոտից ահազանգում են NEWSPRESS.am-ի խմբագրություն այն մասին, որ գեներալ Մանվել Գրիգորյանի թոռներն արհեստականորեն խուճապահար են անում Էջմիածինը:
Մեզ զանգահարած քաղաքացիները, մասնավորապես, նշեցին, որ արդեն երեք օր է, դատավոր Նաիրա Գրիգորյանի և Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անչափահաս որդիները 01 045 պետհամարիշներով ավտոմեքենաներով շրջում են Էջմիածնի փողոցներում, մեքենաներով դուրս գալիս հանդիպակաց գոտի՝ այդպիսով արհեսատական լարում ու խուճապ ստեղծելով ինչպես վարորդների, այնպես էլ քաղաքում ապրողների համար:
«Շատ լկտի են պահում իրենց, против են քշում, սադրում են, որ գնանք բախումների, ծեծ ու կռիվ դառնա: Չգիտենք՝ իրանց ինչին ա պետք, բայց երևի մտածում են՝ կարող ա իրենց պապան (նկատի ունեն Մանվել Գրիգորյանին- հեղ.) դուրս ա եկել, հետ ա գալու Էջմիածինն իրանով անի»,- ասում են մեր զրուցակիցները՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով նաև ոստիկանությանը:
«Էջմիածնի ոստիկանությունն ինչո՞վ ա զբաղված, չենք հասկանում, չեն միջամտում, ոչ էլ ճանապարհայինն ա դրանց կարգի հրավիրում: Իսկական քաոս ա քաղաքում: Չգիտենք՝ վերջն ինչ ա լինելու»,- ասացին Էջմիածնում բնակվող մեր զրուցակիցները:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 30-ին, նաև միջադեպ է տեղի ունեցել մանվելականնների և Էջմիածնի բնակիչների մեջև. բանը հասել է բախման: