Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)
Քաղաքականություն

Ի պատասխան վարչապետի խոսնակի ամբոխավար պատասխանին. Շահեն Հարությունյանն արձագանքել է Արման Եղոյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Շանթ Հարությունյանի բանտում գտնվելու հանգամանքներին: Նա նշել էր, որ Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նկատենք, որ Արման Եղոյանը արձագանքել էր Շահեն Հարությունյանի մինչ այդ արված գրառմանը.

Այժմ՝ պատասխանելով Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ Շահեն Հարությունյանը գրել է.

«Ի պատասխան վարչապետի խոսնակի ամբոխավար պատասխանին՝ կապված իմ հայտարարությունների հետ:

Սկզբից նշեմ, որ ինքս հայտարարել եմ, որ՝

1. Ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց:

2. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ:

3. Շանթ Հարությունյանին առաջարկվել է ստորագրել և փոխել կալանքի կրման՝ պատժի կրման ձևը:

Ըստ էության, վարչապետի խոսնակն այս իրողություններն այնպես է ներկայացրել՝ իբրև թե դրանց մասին ես չեմ բարձրաձայնել և դրանք եղել են Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած քայլերը, որից հրաժարվել է Շանթ Հարությունյանը և մենք կեղծելով իրողությունը՝ փորձում ենք վատաբանել Նիկոլ Փաշինյանին:

Օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, այնպես են ներկայացնում իրենց առաջարկը, իբրև Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատաություն է շնորհել:

Պարզաբանեմ. Շանթ Հարությունյանին Վարդաշեն ՔԿՀ պետը առաջարկել է դուրս գալ բաց ռեժիմ, որի հնարավորությունը Շանթ Հարությունյանն ունեցել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նույնպես: Բաց ռեժիմ հասկացողությունը իրենից ենթադրում է, որ կալանավորը յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտյան 8-ին դուրս գա բանտից և երեկոյան 8-ին վերադառնա բանտ և մնա հատուկ կալանավորների պահման վայրում, իսկ շաբաթ, կիրակի օրերին ընդհանրապես մնա բանտում: Բաց ռեժիմը համարվում է կալանքի տեսակ: Բաց ռեժիմ դուրս գալը չի նշանակում ազատվել պատժից: Դա նշանակում է պարզապես մեղմացնել պատիժի կրման ձևը: Եվ եթե նշված ժամից, կալանավորը ուշանա, իր վրա դա կնշվի որպես իրավախախտում և կրկին կալանավորին կտեղափոխեն փակ ռեժիմ:

Սա է ամբողջ իրողությունը, թե ինչ են առաջարկել Շանթ Հարությունյանին:

Այստեղ հարցը բարոյականության և տրամաբանության մեջ է: Առհասարակ յուրաքանչյուր ադեկվատ և բարոյական հասարակություններում՝ հեղափոխությունից հետո, քաղբանտարկյալներին չեն ներում, չեն մեղմացնում պատիժի կրման ձևը: Քաղբանտարկյալներին արդարացնում են և ազատ արձակում: Եվ ոչ միայն քաղբանտարկյալներին արդարացնում են, այլ նաև համաներում են իրականացնում բոլոր կալանավորների նկատմամբ՝ որպես սիրո և համերաշխության դրսևորում:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում:

Սկզբունքայնությունը, արժանապատվությունը, բարոյականությունը դրանք լոկ խոսքեր չե՛ն: Դրանք արժեքեր են, որոնք դրսևորվում են մարդկանց ապրելաձևի շնորհիվ:

Շանթ Հարությունյանը չի պատրաստվոմ ներման դիմում գրել կամ մեղմացնել իր պատիժի կրման ձևը միայն նրա համար, որ դուրս է եկել Հայաստանը քանդող և ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ: Շանթ Հարությունյանը չպիտի ներման միջոցով ազատ արձակվի, միայն նրա համար որ հայհոյել է տասնամյակներ շարունակ ժողովրդին հայհոյողներին: Շանթ Հարությունյանը սկիզբ է դրել ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ մեր երկրում:

Անադեկվատ մոտեցում Շանթի հարցով: Չեմ հասկանում ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն: Սա անհասկանալի է...

Հ.Գ. Իսկ երբ ինձ անթիվ-անհամար մեղադրանքներն են հնչում՝ թե որտեղ էի ես Սերժի իշխանության օրոք և ինչի չէի պայքարում, ասեմ. ես ոստիկանություններում և դատարաններում էի, հիվանդանոցներում և հրապարակներում էի: Քնում էի փողոցում, զարթնում ազատ, անկախ Հայաստանի համար պայքարի մոլուցքով:
Իսկ դուք որտե՞ղ էիք...

Հ.Գ.2 Ձեր անկախ դատական համակարգը թո՛ղ Շանթ Հարությունյանին պահի բանտում և զրկի իր քաղաքական գործունեությունից, իսկ Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ և տա՛ հնարավորություն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սա է Ձեր դատական համակարգի իրական դեմքը, որին չի ցանկանում խառնվել Ձեր սիրելի վարչապետը»: