Մոսկվան մերժելու է Միքայել Հարությունյանի արտահանձնումը Հայաստանին
Մոսկվայում ստացել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայլել Հարությունյանին արտահանձնելու պաշտոնական հարցումը, ով հետախուզման մեջ է 2008թվականի մարտի 1-ի գործով:
Այս մասին պաշտոնական աղբյուրին հղում անելով հայտնում է Ինտերֆաքսը:
Աղբյուրը հայտնել է նաեւ, որ Մոսկվան մերժելու է արտահանձնումը, քանի որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ռուսական անձնագիր: Ըստ ՌԴ Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում այլ երկրների, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկվելու համար: