«Սիրիայում կա 10 հազար ահաբեկիչ»․ Շտեֆան դե Միստուրա
Սիրիայի Իդլիբ քաղաքում կա ավելի քան 10 հազար ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի հատուկ ներկայացուցիչ Շտեֆան դե Միստուրան։
Այս մասին խոսվել է Ժնևում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ։ Դե Միստուրան մասնավորապես ընդգծել է․ «Ոչ ոք չի կասկածում, որ «Ջեբհաթ ալ-Նուսրան» և «Ալ-Քաիդան» ահաբեկչական խմբավորումներ են։ Մեր հաշվարկներով՝ նրանց քանակն Իդլիբ քաղաքում կլինի մոտ 10 հազար ու ավելի»։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
Ավելի վաղ Սիրիայում գործունեություն ծավալող ռուս մասնագետները նշել էին, որ Հալեպում ու այլ քաղաքներում կլինի մի քանի հազար զինված մարդ։
Հավելենք նաև, որ Իդլիբ քաղաքը Սիրիայում համարվում է այն միակ տարածքը, որ շարունակում է մնալ ահաբեկիչների հսկողության տակ։