Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայցրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալ
Հասարակություն

«Ազերիների փորած խրամատներից մեկում գրադ կայանքի մի հրթիռ ենք գտել, որը նրանք չէին հասցրել օգտագործել»․ Նամակ ռազմաճակատից

NEWSPRESS.am-ը ներկայացնում է հերթական բացառիկ ու արխիվային նյութը՝ Արցախյան ազատամարտից։ Ներկայացվող նյութում ռազմաճակատից ուղարկված նամակ է, որտեղ նամակի հեղինակը՝ Գրիգորը, պատմում է ազերիների, իր անցկացրած օրերի ու ծառայության մասին։ Նամակը NEWSPRESS.am-ին տրամադրել է «Անհայտ կորած ազատամարտիկների» թանգարանը։

«Բարև, իմ թանկագին Լենա, իմ դստրիկ Նատալյա և որդիներ՝ Ռոման ու Մարատիկ։
Ձեզ արևոտ ողջույն եմ հղում Ջանհասանքից։

Թանկագիններս, գիտեմ՝ շատ եք անհանգստանում ինձ համար, այդ պատճառով էլ նախ պատմեմ, որ ծառայությունս անցնում է շատ հետաքրքիր։ Հիանալի տղաներ են իմ մարտական ընկերները՝ կապավորներ Նահապետ Բաղդասարյանը, Յուրի Բաղդասարյանը, Գրիգոր Մխիթարյանը, Տիգրան Պետրոսյանը, Վագիֆ Աղաջանյանը, Ռաֆիկ Գրիգորյանը։ Այժմ մեզ մոտ մարտական պայմաններն առավելագույն չափով մերձեցված ռազմական ուժեղ նախապատրաստություն է տարվում։ Անընդմեջ անձրևների պայմաններում շարունակում ենք յուրացնել ռազմական դժվարին արվեստը։

Այստեղ ամեն ինչ նման է պատերազմին, միայն թե՝ հակառակորդն է երևակայական։ Դուք հավանաբար լսում եք գնդացիրների, ավտոմատների, ականանետների, նռնականետների կրակոցները։ Մի վախեցեք, այդ մենք ենք։

Այստեղ ամենուրեք ոչ հեռու անցյալում տեղի ունեցած մարտերի հետքերն են։ Ազերիների փորած խրամատներից մեկում գրադ կայանքի մի հրթիռ ենք գտել, որը նրանք չէին հասցրել օգտագործել։ Միայն այստեղ հասկացա, թե ինչքան դժվար է եղել մեր տղաների համար, որոնք մեկ տարի առաջ մարտեր են մղել գյուղի ազատագրման համար։ Այժմ մեր գլխավոր խնդիրն է՝ մինչև վերջ հասցնել այս գործը, որի համար կռվել են այդ տղաները։

Պատկերացնո՞ւմ ես, Լենա, հիմա ես գտնվում եմ այնպիսի բարձունքի վրա, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափիդ մեջ։ Նայում եմ այդ համայնապատկերին, զգում, որ դուք ինձ հետ եք, կողքիս։ Նույնիսկ երեկոյան դեմ հեռադիտակով նայում եմ և հստակորեն տեսնում մեր տան կողքի բանջարանոցը, փողոցում վազվզող երեխաներին։

Ռազմական պարապմունքներից ազատ ժամանակ մենք հավաքվում ենք խարույկի շուրջ։ Ես կիթառ եմ նվագում, և բոլորս միասին երգում ենք։ Այնպես որ՝ չնայած դժվար է, բայց ինձ լավ եմ զգում, չանհանգստանաք։

Ավարտելով նամակս` հաստատ խոսք եմ տալիս, որ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որպեսզի դուք կարողանաք հպարտանալ ինձնով։ Դուք ևս, իմ թանկագին բալիկներ, ձեր հերթին այնպես արեք, որպեսզի ես էլ ձեզնով հպարտանամ․ լավ սովորեցեք և լսեցեք մայրիկին։

Ամուր համբուրում եմ բոլորիդ։ Ձեր Գրիգոր»։