Խոշոր հրդեհ Ավստրալիայում․ վառվում է քիմիական գործարանը
Ավստրալիայի երկրորդ ամենախոշոր քաղաքում ՝ Մելբուռնում հրդեհվել է քիմիական գործարանը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru պարբերականից։
Ինչպես հաղորդում է տեղական ABC հեռուստաընկերությունը, հրդեհը մարելու համար տեղում աշխատում է 120 հրշեջ, ինչպես նաև մոտ 30 ավտոմեքենա։
Իրավիճակը վատթարանում է այնքանով, որ զուգահեռ պայթում են թափոններ ու ացետոնի ռեզերվուարներ։
Հրդեհի հետևանքով փակ են քաղաքի դպրոցները։ Երկրի փրկարար ծառայությունները տեղեկացնում են, որ բնակիչները փակ պահեն պատուհաններն ու տանից դուրս չգան։
Զոհերի ու վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։