«Ժամանակ». Արդեն չորրորդ օրն է անհետ կորել է Վահան Կարապետյանը. նույնիսկ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն չորրորդ օրն է անհետ կորել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը:
Նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել Կարապետյանի հետ՝ պարզելու նրա այդքան անսպասելի քայլի պատճառները:
Անհասանելի են Կարապետյանի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռախոսահամարները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում