40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ
Հասարակություն

Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետին

2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքի մի քանի բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:

Բացի դրանից՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. ընթացքում նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին:

Փաստական տվյալներ էին ստացվել նաև, որ բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց երկու անձանց գիտության, գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և նրանց անվամբ ապօրինի ձևակերպելով ընտանեկան նպաստներ և կազմելով կեղծ ցուցակներ, հափշտակել են նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի գումար:

Միաժամանակ, տվյալներ էին ստացվել մի անչափահասի հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից միջնորդ աշխատակցի միջոցով կաշառք պահանջելու վերաբերյալ:

Նշված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ է ներգրավվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետ Ք. Հ-ն:

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով շարունակաբար, 2012 թվականից 2017 թվականն ընկած ժամա­նակահատվածում, Վանաձորի թվով 7 բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պետական բյուջեի միջոցներից տրամադրվող դրամական օգնություն համար­վող նպաստի մեկից երեք ամսվա գումարներն անձամբ պահանջելու և ստանալու համար: Արդյունքում պետությանն ընդհանուր պատճառվել է առանձ­նապես խոշոր չափերի՝ 1․058.000 ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետի պաշտոնում մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարին:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ քրեական գործի մյուս դրվագների հանգամանքները լիարժեք բացահայտելու, կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկա պահին քննվում է մարզում գործող Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ: Դրանցով գործակալությունների 8 հանրային ծառայողների, այդ թվում՝ 1 գործակալության պետի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Հիշյալ գործերով քրեական հետապնդում է հարուցվել նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 19 ծառայողների նկատմամբ, այդ թվում՝ հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն օժանդակելու, խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակություններ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու համար:

Դատախազների համապատասխան որոշումներով ժամանակավորապես դադարեցվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային 5 ծառայողի պաշտոնավարում:

Նշված քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 593.914.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.715.500 ՀՀ դրամը՝ մուտքագրելով դատախազության դեպոզիտ հաշվին:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասի ամբողջական վերականգնումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքների վրա: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: