Ռոնալդուն նույնպես «խառնվել է» Մարսելոյի՝ «Յուվենտուս» տեղափոխության հարցում
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, այս տրանսֆերին խառնվել է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով ցանկանում է իր կողքին տեսնել Մարսելոյին։
Պարբերականները նշում են, որ առաջիկա օրերին «Յուվենտուս»-ը Ռոնալդուի խորհրդով առաջարկ կներկայացնի «Ռեալ»-ին։
Հավելենք նաև, որ Ռոնալդուի տեղափոխությունից անմիջապես հետո պարբերականները սկսեցին գրել նաև Մարսելոյի մասին՝ ընդգծելով, որ նա նույնպես մինչ տրանսֆերային պատուհանի փակումը կտեղափոխվի «Յուվենտուս»։