Ժոզե Մոուրինյուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Մրցաշրջանը նոր է սկսվել, սակայն արդեն հիմա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավերևում սև ամպեր են պտտվում։ Արդեն երեկ Մանչեսթեր քաղաքի թիմը սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտվեց «Տոտենհեմ»-ից։
Այդ հանդիպումից հետո մասնագետները շտապեցին գրել, որ «Մանչեսթեր»-ի ղեկավարությունն արդեն հիմա պետք է մտածի նոր մարզչի մասին։ Ինչպես հաղորդում են «Մանչեսթեր»-ին մոտ կանգնած աղբյուրները, թիմի ղեկավարությունը վստահում է Ժոզե Մոուրինյուին ու չի էլ մտածում նոր գլխավոր մարզիչ ունենալու մասին։
Հավելենք նաև, որ երեկ «Տոտենհեմ»-ից կրած պարտությունից հետո պարոն յուրահատուկը հայտարարեց, որ նա ավելի շատ ԱՊԼ չեմպիոնական տիտղոս ունի հաղթած, քան մյուս 19 մարզիչները միասին։