Ռոնալդոն կգնի իսպանական ֆուտբոլային ակումբ
Աշխարհի չեմպիոն, բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն շատ մոտ է գնելու Իսպանիայի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Իսպանական սպորտային պարբերականների տեղեկացմամբ՝ գործարքը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռոնալդոն ակումբը կգնի 30 միլիոն եվրոյով և կդառնա ակումբի գլխավոր սեփականատերը։
Հաղորդվում է, որ իսպանական ակումբի նկատմամբ հետաքրքրություն ունեն չինացի գործարարներ, սակայն թիմի ներկայիս սեփականատերերը ցանկանում են, որ այն գնի հենց Ռոնալդոն։