ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Հասարակություն

Չարաշահումներ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում. 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ

Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը: 

«Արթիկի տարածաշրջանի մոտ երկու տասնյակ բնակիչների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստված նյութերով Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում օգոստոսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետների կողմից 2007-2018թթ. ընկած ժամանակահատվածում իրենց սպասարկման գոտում գտնվող բնակավայրերի առանձին բնակիչներին սոցիալական անապահովության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու գործողությունները կատարելու դիմաց անձամբ պահանջել և նրանցից ստացել են ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 4.970.500 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ Շիրակի մարզպետարանի Արթիկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ կայացվել է որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում: Նրանցից մեկին առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց, նրանց գործողություններից տուժած շահառումների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկայումս քննվում է մարզում գործող Գյումրի 1, Գյումրի 2, Աշոցքի, Անիի և Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ, որոնցով պաշտոնատար անձ չհանդիսացող 6 հանրային ծառայող ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների որոշումներով նշված հանրային ծառայողներից 3-ի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Քրեական գործերով պազված՝ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 8.843.500 ՀՀ դրամ»: