Նաև ձեր մեղքով է այս ամենաթողությունը. Անահիտ Բախշյանի ահազանգը՝ Վալերիյ Օսիպյանին (ֆոտո)
Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, որտեղ վերջինս ահազանգել է, որ երեկ՝ օգոստասի 27-ին ծառահատում է իրականացվում Վերնիսաժի տարածքում:
«Ահազանգ ՀՀ ոստիկանապետ պարոն Օսիպյանին
Քանի որ Վերնիսաժի տնօրենն ու քաղաքապետարանն իրենց տեղում չեն, ապա ՀՀ ոստիկանապետ պարոն Օսիպյան, խնդրում ենք արագ արձագանքել քաղաքացու այս ահազանգին ու բացահայտել այս վայրագությունը, նաև ձեր մեղքով է այս ամենաթողությունը, մի քանի օր առաջ նույն պատկերն էր Թաթուլ Կրպեյանի անվան հանրային զբոսայգում: Երևանը ծառաթափում են, վերջապես ո՞վ պիտի տեր կանգնի այս անտերությանը»,- մասնավորապես գրել է Բախշյանը: