Ինչպե՞ս է Լեոնարդո Բոնուչին ներողություն խնդրում «Յուվենտուս»-ի երկրպագուներից (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել էինք, Լեոնարդո Բոնուչին վերադարձավ «Յուվենտուս»։ Իտալացի պաշտպանին շատ վատ ընդունեցին Թուրինում, քանի որ մեկ տարի առաջ նա լքեց Թուրինն ու եկավ «Միլան»։
Օրեր առաջ Իտալիայի առաջնության հերթական տուրում «Յուվենտուս»-ը 2-0 հաշվով հաղթեց «Լացիո»-ին։ Հանդիպումից հետո Լեոնարդո Բոնուչին մոտենում է «Յուվենտուս»-ի երկրպագուներին ու ներողության ու շնորհակալության ժեստեր անում։
Հավելենք նաև, որ առաջին տուրի՝ «Կիևո»-ի դեմ հանդիպման ժամանակ «Յուվենտուս»-ի երկրպագուները սուլում էին Բոնուչիին։