ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունի. վարչապետի որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Շուշանիկ Ներսիսյանին նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Շուշանիկ Ներսիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։