Մահացել է «Արարատ-73»-ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը
Օգոստոսի 26-ին, երկարատև հիվանդությունից հետո՝ 72 տարեկան հասակում, կյանքից հեռացել է լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Ալյոշա Աբրահամյանը 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։
1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։
«Երկիր մեդիան»-ն իր ցավակցությունն է հայտնում Ալյոշա Աբրահամյանի հարազատներին և ընկերներին: