Աշխարհահռչակ ռեփերը կգնի «Տորոնտո» բասկետբոլային թիմը
«Գրեմիի» եռակի դափնեկիր, կանադացի ռեփեր Դրեյքը ցանկանում է գնել «Տորոնտո» բասկետբոլային թիմը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Կանադացի ռեփերը, ում ալբոմները բազմիցս դարձել են պլատինե, ինսթագրամյան իր էջում «Տորոնտո»-ի լոգոտիպի ֆոնին լուսանկար է հրապարակել ու գրել․ «Ապագա սեփականատեր»։
Այս պահի դրությամբ բասկետբոլային թիմը պատկանում է Maple Leaf Sports & Entertainment ընկերությանը։
Forbes ամսագրի տվյալներով՝ բասկետբոլային թիմի արժեքը կազմում է 1,6 միլիարդ դոլար։
«Տորոնտո»-ի ապագա սեփականատերը Forbes ամսագրի տվյալներով զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը, որպես 2018 թվականի ամենաշահութաբեր աստղ։