Պարոն Ժոզեի օրերը հաշված են․ Ո՞վ կարող է փոխարինել Ժոզե Մոուրինյուին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» դժգոհ են պարոն Ժոզեի աշխատանքից։ Դժգոհ են և՛ ֆուտբոլիստները, և՛ թիմի ղեկավար կազմը։ Անգլիական սպորտային պարբերականները հայտնում են, որ թիմի ղեկավարությունը հետևելու է առաջիկա հանդիպումներին ու ըստ դրա որոշում կկայացնի, թե Ժոզեն կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ թիմի գլխավոր մարզչի հավանական թեկնածուն կլինի Անտոնիո Կոնտեն, ով այս ամռանը հեռացվեց Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից։
Ընդգծենք նաև, որ Անգլիայի պրեմիեր լիգայի առաջիկա տուրում Մանչեսթեր քաղաքի թիմը կմրցի Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ։