Ողբերգական դեպք Հս․ Օսեթիայի լեռներում․ փրկարարները հայտնաբերել են 3 լեռնագնացների մարմինները
Հյուսիսային Օսեթիայի լեռներում անհետացած երեք լեռնագնացների մարմինները հայտնաբերվել են Գալդորի լեռան հարավ-արևմտյան՝ Իրաֆսկի մասում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ալպինիստների մարմինները հայտնաբերվել են այն մասում, որտեղով անցնում է դեպի լեռան գագաթ տանող ճանապարհը։ Այդտեղով է անցնում նաև վայրէջքի ճանապարհը։
Այս պահի դրությամբ փրկարարները մտածում են, թե ինչպես են իջեցնելու զոհվածների մարմինները, քանի որ այդ վայրում անընդհատ քարեր են ընկնում, ինչը դժվարեցնում է գործը։
Հավելենք, որ Կուբանի ալպինիստական կազմակերպության լեռնագնացները անհետացել էին Հյուսիսային Օսեթիայի լեռներում։ Նրանց մոտ դադարել են գործել կապի միջոցները։ Լեռնագնացների մարմինները գտել է ավիացիան։