Իտալական «Միլան»-ը նոր ավագ ունի
Ինչպես տեղեկանում ենք իտալական «Միլան»-ի պաշտոնական կայքից, 2018-2019 մրցաշրջանում «Միլան»-ի ավագը կլինի Ալեսիո Ռոմանյոլին։
«Միլան»-ի կենտրոնական պաշտպանը 2015 թվականին «Ռոմա»-ից տեղափոխվեց «Միլան»։
Հավելենք նաև, որ նախորդ մրցաշրջանում թիմի ավագը Լեոնարդո Բոնուչին էր, ով շաբաթներ առաջ վերադարձավ «Յուվենթուս» ու նրա փոխարեն կարմիր-սևերի ընտանիք եկավ Մատիա Կալդարան։