«Միայն հիմար մարդիկ կարող են քննադատել․․․»․ Ինչո՞ւ և ո՞ւմ վրա է բարկացել Հենրիխ Մխիթարյանը
Այս ամառ Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուների վաղեմի երազանքն իրականացավ։ Արսեն Վենգերին փոխարինեց այլ մարզիչ՝ Ունաի Էմերին։ Ասել, որ «Արսենալ»-ի երկրպագուները գոհ են Էմերիի աշխատանքից, սուտ կլինի։ Անգլիայի պրեմիեր լիգայի այս տարվա խաղարկության առաջին երկու տուրից հետո «Արսենալ»-ը պարտություններ է կրել։ Այս ամենից հետո ֆուտբոլային մի շարք մասնագետներ սկսեցին քննադատել Էմերիին, նրա ընտրած տակտիկական սխեման ու ձեռագիրը։
Այս առիթով խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը, մասնավորապես, նշել է․ «Միայն հիմար մարդիկ կարող են քննադատել թիմին, որը դեռ 2 հանդիպում է անցկացրել»։
Նշենք, որ Մխիթարյանն օրեր առաջ խոսել է նաև Էմերիի մասին ու նշել, որ նա հավանում է Էմերիի աշխատանքն, ու «Արսենալ»-ն այլևս չի խաղա այն ֆուտբոլը, որ խաղում էր Վենգերի ժամանակ։ Մխիթարյանի քննադատական խոսքն ուղղված էր այն մարդկանց, մասնագետներին ու ֆուտբոլային վերլուծաբաններին, ովքեր շտապել են նշել, որ Էմերիի ձեռագիրն ու «Արսենալ»-ի խաղը շատ վատն են։
Ընդգծենք նաև, որ նոր մրցաշրջանում «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվներից է, ով խոսում է թիմի, մարզչի ու նոր մրցաշրջանի մասին։