Բարի գալուստ մեր ընտանիք. Հրայր. Մկոյանն «Ալաշկերտ» է տեղափոխվել
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեսյբուքյան էջը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել փորձառու պաշտպան Հրայր Մկոյանի հետ:
Բարի գալուստ մեր ընտանիք, Հրայր»,- ասված է հայտարարության մեջ: