Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 23-ին կազմել է 482.87դրամ՝ նվազելով 0.03 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.20 դրամ (նվազել է 1.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.02 դրամ (նվազել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.00 դրամ (նվազել է 0.14 դրամով):