Փարիզում դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա․ կա 2 զոհ և 1 վիրավոր
Փարիզի ոստիկանությունից հայտնել են, որ քաղաքում տեղի ունեցած դանակով հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի։ Ավելի վաղ հայտնել են, հարձակման հետևանքով կա մեկ զոհ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ոստիկանությունը նոր տվյալներ է հաղորդել Տրապպի կոմունայում տեղի ունեցած դեպքից, որի ժամանակ դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա։ Հարձակման հետևանքով 2 մարդ սպանվել է, ևս մեկը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Տեղում կատարվող հատուկ գործողություններն ավարտվել են։
Ոստիկանության հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Անծանոթը չեզոքացվել է և մահացել։ Մարդկային կորուստներ․ երկու մարդ զոհվել է և մեկը վիրավորվել»։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։