Էդեն Ազարը նշել է, թե որ դեպքերում միայն մյուս մրցաշրջանում նույնպես կմնա «Չելսի»-ում
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, Լոնդոնի «Չելսի»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, թե որ դեպքում կշարունակի հաջորդ մրցաշրջանում պաշտպանել «Չելսի»-ի գույները։
Ազարը նշել է, որ եթե այս մրցարջանում «Չելսին» ամրապնդվի լավագույն քառյակում ու կարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ապա նա պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։
Ընդգծենք, որ ամբողջ ամառվա ընթացքում Մադրիդի «Ռեալ»-ն ամեն ինչ անում էր Ազարին ձեռք բերելու համար, սակայն Սարիի գալով բելգիացին մնաց «Չելսի»-ում։
Ընդգծենք նաև, որ Սարրին իր գալով թիմում պահեց նաև Վիլիանին, սակայն Տիբո Կուրտուային չկարողացավ պահել և բելգիացին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։