Քաղաքապետարանի կայքում տեղադրվել է անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի մասին ծրագրային հավելված
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանը, շարունակելով համայնքի կողմից մատուցվող ծառայությունների և գործառույթների թափանցիկությանն ուղղված քայլերը, մշակել և քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել է անշարժ գույքի գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվության հարցման ծրագրային հավելված /պատուհան/, որը յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս տեղեկացնելու ցանկացած հասցեի անշարժ գույքի գույքահարկի և հողի տարեկան հարկի չափի և վճարման ենթակա պարտավորությունների մասին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ծրագրում ներառված տեղեկատվությունը սահմանված կարգով փոփոխության է ենթարկվում լիազոր մարմնի՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադարվող ելակետային տվյալների հիման վրա, իսկ վճարման ենթակա պարտավորությունների չափը թարմացվում է օրական պարբերականությամբ»: