«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունն աշխատում է նոր վարկեր չվերցնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր կառավարության օրոք ֆինանսների նախարարությունն աշխատում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից:
Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը:
Մեր տեղեկություններով՝ վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով:
Մենք փորձեցինք ճշտել նախարարությունից, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, որը նախապատրաստվել էր Վարդան Արամյանի օրոք, և որը կասեցրել է Ատոմ Ջանջուղազյանը:
Ֆիննախի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ այդպիսի ծրագրի մասին մեզ հայտնի չէ: Բայց տարբեր աշխատանքային հանդիպումների ժամանակ հաճախ են լինում վարկավորելու առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք մերժվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում