Թիերի Անրին կգլխավորի ֆրանսիական ակումբ
Լոնդոնի «Արսենալ»-ի երբեմնի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին, ով Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնականն է, ամենայն հավանականությամբ կգլխավորի ֆրանսիական «Բորդո»-ն։
Ինչպես հաղորդում են ֆրանսիական սպորտային պարբերականները, «Բորդո»-ի ղեկավարությունն առաջարկ է արել, իսկ Անրին տվել է իր նախնական համաձայնությունը։
Հավելենք նաև, որ Բելգիայի հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնությանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։