Նիկոլ Փաշինյանը ժամը 20:00-ին ուղիղ եթերում կլինի (ֆոտո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ժամը 20:00-ին ուղիղ եթեր կմտնի և կներկայացնի տնտեսական ռազմավարության մի քանի դրույթ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Եթե հիշում եք, օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ եւ կներկայացնեմ առաջիկայում: Այսօր ժամը 20.00-ին իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորեւ բերված պատկերը ձեռքի տակ ունենանք՝ որպես աշխատանքային թուղթ: Մինչ հանդիպում, այսօր՝ ժամը 20.00-ին»,- մասնավորապես գրել է նա: