Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչ նպատակով է տեղափոխվել «Յուվենտուս»
Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր նոր ակումբի մասին ու նշել, թե ինչ նպատակներ ունեն։ Ռոնալդուն ընդգծել է, որ ինքը ցանկանում է «Յուվենտուս»-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։
Ռոնալդուն նշել է նաև, որ «Յուվենտուս»-ը ցանկանում է հաղթել նաև Իտալիայի առաջնությունն ու գավաթը։
Ընդգծենք նաև, որ այս ամառ «Յուվենտուս»-ի լեգենդ Ջանլուիջի Բուֆֆոնը հեռացավ ակումբից, ով ամենայն հավանականությամբ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան, այդ իսկ պատճառով տեղափոխվեց «ՊՍԺ»։
Հավելենք նաև, որ «Յուվենթուս»-ը վերջին անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել հեռավոր 1995-96 թվականների մրցաշրջանում։