Այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վենեսուելայում
Վենեսուելայի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որ երկրում տեղի է ունեցել երկրաշարժ՝ 6 մագնիտուդ հզորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել Վենեսուելայի հյուսիսային մասում գտնվող Սուկրե նահանգում, որի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ։ Այս տվյալները հաղորդում են երկրի սեյսմոլոգիական ծառայությունները։ Եվրոպական սեյսմոլոգիական ընկերության տեղեկացմամբ՝ երկրաշարժը եղել է 7 մագնիտուդ հզորությամբ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սուկրե նահանգի Յագուարապարո երկրամասում՝ 19 կիլոմետր խորության վրա։
Ինչպես հաղորդում է TACC գործակալությունը, երկրամասի բնակիչները վախեցել են ցնցումներից, իսկ ոմանք դուրս են եկել փողոց ու սպասել, մինչև վերջանան ցնցումները։
Նոր մանրամասների դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։