«Արցախյան ազատամարտը լուսանկարներում»․ NEWSPRESS.am-ի բացառիկ ֆոտոշարքը (լուսանկարներ)
Արցախյան ազատամարտի մասին կան գրված բազմաթիվ գրքեր, նկարահանվում են կինոնկարներ, պատմվում պատմություններ։ Սակայն այդ ազատամարտի փաստացի ու կենդանի վկաներն այն բացառիկ ու եզակի լուսանկարներն են, որոնք տեսնելիս յուրաքանչյուր հայ նորից վերապրում է ազատամարտի տարիները։
Այդ լուսանկարներում բռունցք դարձած հայ ժողովուրդն է, մարդկանց դեմքին պատերազմի դառը կնճիռներն են ու կյանքի ու մահվան համար պայքարող մարդիկ։
Լուսանկարներում մարդկանց ուրախ ու ազատության համար պայքարող դեմքերն են։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարների շարք, որոնցում դրոշմված է մի մեծ ազատամարտի ամբողջ պատմություն։
Լուսանկարները NEWSPRESS.am-ին տրամադրել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող «Անհայտ կորած ազատամարտիկների թանգարան»-ի տնօրեն Վերա Գրիգորյանը։