Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ արձակվեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց
«15 րոպե առաջ Էդուարդ Բաբայանը դուրս է քրեակատարողական հիմնարկից»։
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի խափանման միջոցը փոխվել է 20 միլիոն դրամ գրավով: Նա ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում էր Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու կասկածանքով։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան խափանման միջոցը փոխելու հետ կապված և առաջարկել 50 միլիոն դրամ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով 20 միլիոն դրամի գրավ:
«Գումարը վճարել է Էդուարդ Բաբայանի բարեկամներից մեկը ու Բաբայանն արդեն ազատության մեջ է։ Նա արդեն լքել է քրեակատարողականի շենքը»,- ասաց փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ով է գումարը վճարող բարեկամը։