Ջրհեղեղ Իտալիայում․ կան մեծ թվով զոհեր ու տուժածներ
Իտալիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում 11 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։ Հաղորդվում է, որ զբոսաշրջիկների մի մեծ խումբ արգելափակվել է ջրհեղեղի արդյունքում։
Նշվում է, որ բարձրացել են գետերի մակարդակներն ու շատ բնակավայրեր դժվարանցանելի են դարձել։ Արդեն հիմա պարզվում են մահացածների ինքնությունը և առաջիկայում Իտալիայի արտգործնախարարությունը կհայտնի, թե զոհերի մեջ քանի զբոսաշրջիկ կա։
Տուժածների ու վտանգավոր գոտում գտնվողներին տարհանում են ուղղաթիռներով։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում կա 11 մարդ, ևս 5 հոգի համարվում է անհետ կորած։
Իտալիայի փրկարար ծառայությունները վերահսկում են իրավիճակը։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։