Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. մայր ու որդի մահացել են, ընտանիքի մյուս անդամները՝ վիրավորվել
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզաին քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Քոչար Քոչարյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ВАЗ 2107-ը վարել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Վահան Մինայսանը, ВАЗ 2121-ը վարել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 35-ամյա Մարատ Թադևոսյանը:
Վթարի հետևանքով Մ. Թադևոսյանը տեղում մահացել էր, իսկ 07-ի վարորդ Վ. Մինասյանը և ВАЗ 2121-ի ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի բնակիչներ, 26-ամյա Սիրանուշ Ջալալյանը, 1-ամյա Նելլի Թադևոսյանը, 2-ամյա Գորիկ Թադևոսյանը և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի բնակիչ, 60-ամյա Մանյա Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն:
Մ. Միրզոյանը նշված բժշկական կենտրոնից Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու ճանապարհին՝ Գավառի վարչական տարածքում՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Թադևոսյանն ու Մ.Միրզոյանը մայր ու որդի էին, իսկ վիրավորները նրանց ընտանիքից են: