Խուճապի կարիք չկա, Քոչարյանի վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ վտանգ չի տեսնում: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում ,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նկատելով, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառանալու մասին հայտարարությունը ոմանց ռևանշի հույս է տվել:
Ամեն դեպքում նա չի կարծում, թե կարիք կա բացարձակացնել կամ ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բևեռի ստեղծում.
«Բոլոր իշխանավորները նախկին, ներկայումս իշխանությունում գտնվող, պետք է պատասխան տան իրենց արած հանցագործությունների համար: Այդ մարդկանց մեղսագրվող հանցագործությունների մեջ միայն սահմանադրական կարգի տապալումը չէ»,–ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանքի հիմքը, նրա կարծիքով, կա, այն պետք է ապացուցվի, իսկ մնացածն արդեն իրավական համակարգը պետք է լուծի, թե այդ լուծման ճանապարհին վստահության բարձրացման, անցման մեխանիզմներ պե՞տք են, թե՞ ոչ:
«Այս պահին անհարկի խուճապի կարիք չկա»: