Նիկոլի 100 օրվա ամենամեծ ձեռքբերումը ՔՊ-ի դիրքերի ուժեղացումն էր․ Նիկոլենք ամեն բան անում են՝ աթոռները պաշտպանելու համար
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլի 100 օրվա ամենամեծ ձեռքբերումը ՔՊ-ի դիրքերի ուժեղացումն ու նոր գրասենյակների բացումն էր ողջ Հայաստանով մեկ՝ անհասկանալի փողերով և այսօր էլ տեղի է ունենալու ոչ թե համազգային հանրահավաք, այլ կուսակցության հավաք՝ պետական ռեսուրսների աջակցությամբ...
Նիկոլը գեղեցիկ ցատկով, այսպես կոչված, համազգային շարժումը վերածեց կուսակցաշինության՝ 100 օրերի ընթացքում ամենատարբեր մեթոդներով փորձելով թուլացնել իր քաղաքական մրցակիցների դիրքերը և ուժեղացնել սեփական կուսակցությունը...
Իրականում Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել. տեղի է ունեցել աթոռակռիվ, երբ ժողովրդի մի մասի պայքարի արդյունքում Նիկոլենք հասել են այնչափ բաղձալի պաշտոններին և ամեն բան անում են՝ այդ աթոռները պաշտպանելու համար...»։