Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին կալանքից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը, նրանք ազատ արձակվեցին կալանքից։
Խափանման միջոցի համար երաշխավորել էին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը, ովքեր դատարանում պնդեցին իրենց դիրքորոշումը երկու ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։
Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդություններին։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը հայտնեց, որ միջնորդությունները բավարարում է։ Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին կալանքից։