Մտածում էի Հայաստանում միայն կրակոտ տղամարդիկ են․ պարզվում է նաև «գեյեր» կան․ «Վեստի»-ին՝ Երևանում տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)
Ռուսական «Վեստի» լրատվականն անդրադարձել է օրերս Երևանում համասեռամոլների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ կանացի հագուստով մի խումբ քաղաքացիներ ներխուժել են ոստիկանության բաժանմունք, որտեղ ծեծկռտուք է սկսվել։ Ոստիկաններից երկուսը հոսպիտալացվել են։
Հարկ է նկատել, որ հաղորդավարը միջադեպի մասին տեքստ կարդում էր կես հեգնաքով և ժպիտով, ինչը այնքան էլ հաճելի չէր։ Անցանկալի էին նաև սոցցանցում տեղադրված հաղորդման այդ հատվածի ներքո զետեղված մեկնաբանությունները։
Ֆեյսբուքյան օգտատերերից Լյուդմիլա Գորբունովան նկատել էր․
«Մի՞թե Հայաստանում էլ կան գեյեր։ Ես հասկանում եմ, որ նման բան կարող է լինել ցանկացած երկրի տղամարդու հետ (դա բնության թրթուրներն են), բայց երբ խոսքը գնում է կովկասցիներին, միտեսակ չես ուզում հավատալ։
Կովկասցիները ասոցացվում են իսկական տղամարդկանց հետ»,-գրել է ռուս կինը։
Իսկ մեկ այլ ռուս օգտատեր՝ Ելենա Բայչորովան գրել է․
«Իհարկե, այդ «աղջիկները» ամենուր են, բայց չգիտես ինչու, մտածում էի, որ Հայաստանը զերծ է մնացել դրանից։ Այնպիսի կրակոտ տղամարդիկ են հայրեը, ուղղակի պետք է պայքարել նրանց ձեռք «բերելու համար»․․․ բայց պարզվում է այսպիսի բաներ էլ կան․․․»,-գրել է օգտատերը։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է «Վեստի» լրատվականի ներկայացրած տեսանյութն ու մեկնաբանությունը։