«Ժողովուրդ». Արարատի մարզպետին դատի են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել։ Հայտնի դարձավ, որ օգոստոսի 7–ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ Ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերանայել մարզպետի 2018 թ–ի օգոստոսի 7–ի որոշումը։
Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանը ազատվել է Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ Գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում