ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին․ նա դուրս է եկել դատարանից և հեռացել
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին դատարանից հաղորդում է թղթակիցը:
Բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նա խորհրդակցական սենյակ էր հեռացել ուրբաթ՝ օգոստոսի 10-ին: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Փաստաբանն ասել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն դուրս է եկել դատարանից և հեռացել։