Առաջարկում եմ ինձ նշանակել Սանասարյան Դավիթի փոխարեն, թե չէ նույն թիմով հա՛մ աշխատում, հա՛մ իրար վերահսկում եք
Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ պետական ապարատում կոռուպցիա չկա, կաշառակերությունը քոքահան է արված, բայց մենք՝ հասարակ մահկանացուներս, ինչպե՞ս պետք է իմանանք իրականում կոռուպցիա կա, թե՞ ոչ, մեր երիտասարդ պաշտոնյաները փող աշխատո՞ւմ են, թե՞ ոչ...
Հնարավոր չէ՞ նորերը հներից ավելի իրենց տեսած պահեն, լավ էլ փող աշխատեն, բայց ցույց չտան, լավ ավտոներ չքշեն, թանկ ժամեր չկապեն, «Ստեֆանո Ռիչի» կամ «Զիլլի» չհագնեն, բայց տակից փողերը կուտակեն...
Դրա համար լավ առաջարկություն ունեմ վարչապետին.
իր ընդդիմադիր օրերում Նիկոլն ասում էր, որ վերահսկող ծառայությունները կարելի է տալ ընդդիմությանը, որպեսզի այդ կառույցները վերահսկեն պետական կառույցների գործունեությունը և կոռուպցիայի ու կաշառակերության դեմն առնեն, և հիմա քանի որ Նիկոլի կառավարության ամենալուրջ ընդդիմադիրներից մեկը ես եմ, առաջարկում եմ ինձ նշանակել Սանասարյան Դավիթի փոխարեն՝ պետական վերահսկողական ծառայության պետ և խոստանում եմ անաչառ պայքարել կոռուպցիայի և կաշառակերության դեմ ու այդ դեպքում ժողովուրդն էլ համոզված կլինի, որ մեզանում իսկապես կոռուպցիա և կաշառակերություն չկա:
Թե չէ նույն թիմով հա՛մ աշխատում, հա՛մ իրար վերահսկում եք...»: