Ինչո՞ւ են միրգն ու բանջարեղենը նախրոդ տարվա համեմատ թանկացել
«Ժողովուրդ» օրաթերթը Գգրում է․
Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավականին թանկ գներով։
Խոսքը և՛ մրգերի, և՛ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այսամիսներին 80-120 դրամով է վաճառվել։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ–ից ձմերուկ է ներկրվում Հայաստան։
«Հիմա տեղական արտադրության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմերուկ ներմուծվում է»,– նշել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում