«Էս գայի տղերքը լրիվ «հորքուրի գանձեր» են»․ քաղաքացուն զարմացրել է ՃՈ աշխատակցի վերաբերմունքը
Ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Սարգսյանն իր էջում գրել է․
«25-15 բոռտնա , 687 II 01 համարները:
Էս գայի տղերքը լրիվ «հորքուրի գանձեր» են, առավոտ մի հատ ավտո թեք էր կանգնել, մի քանի անգամ կողքով անցավ, համարները կարդաց․ «ուղղեք մեքենան, մոտեցեք մեքենային, ուղղեք մեքենան», հասկացավ որ էլ ձև չկա, վերջի անգամ համարները կարդաց ու թե բա՝ «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿՄՈՏԵՆԱ՞Ք ՁԵՐ ՄԵՔԵՆԱՅԻՆ»։
Փոփոխություն դբա-լավը»․․․